ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Ուզբեկստանում

ԿԸՀ շենք
ԿԸՀ նախագահը կմասնակցի նաև ԱՊՀ անդամ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի առաջին նիստին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ուզբեկստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերով ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հուլիսի 7-ից 9-ը կլինի Ուզբեկստանում` հուլիսի 9-ին սպասվող արտահերթ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, տեղեկացնում են ԿԸՀ-ից։
Պատվիրակությունը կղեկավարի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, կազմում կլինեն նաև ԿԸՀ անդամներ Ժիրայր Կարապետյանը և Աննա Գրիգորյանը:
Գործուղման շրջանակում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կմասնակցի նաև ԱՊՀ անդամ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի առաջին նիստին: