Կրեմլը ուշադիր հետևում է Էրդողանի և Զելենսկու բանակցություններին. Պեսկով

Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահի գրասենյակը ավելի վաղ հաստատել էր Էրդողանի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ։ Այսօրվա բանակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կրեմլը շատ ուշադիր հետևում է Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններին, հետաքրքիր է, թե ինչ է քննարկվելու։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանելով Պուտինի և Էրդողանի հանդիպման հնարավորությունը, նշել է, որ տեսանելի ապագայում չեն բացառվում շփումները։
Հուլիսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է նրա հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ, որը նախատեսված է այսօր։ Բանակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։