ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Վարդան Օսկանյանի առաջարկին

Արխիվային լուսանկար
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովում Վարդան Օսկանյանին անդրադարձ եղել է, և հիմա պատեհ չենք համարում առանձին անդրադառնալ այդ հարցին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
«Վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից ու հարցուպատասխանից հետո տարբեր մեկնաբանություններ են եղել, և կարող ենք արձանագրել՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվել են»,- ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որ եթե իրեն և մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, կկարողանան 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և այն դարձնել շատ ավելի հայանպաստ։ Բայց կար նախապայման` Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս չպետք է խոսի։