Հայ պատանի շախմատիստները Բաթումում շարունակում են պահպանել առաջատարների դիրքերը

Շախմատ
Բաթումի միջազգային մրցաշարը մեկնարկել է հուլիսի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայ պատանի շախմատիստներն առաջին հորիզոնականներում են Բաթումի միջազգային մրցաշարում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Batumi Municipality Cmp-2023» մրցաշարի ավարտից երեք տուր առաջ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը միանձնյա առաջատարն է։ Նա ունի 5.5 միավոր` հնարավոր 6-ից։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Աղասարովն ու Արսեն Դավթյանը, նրանք առաջատարից հետ են մնում 1 միավորով:
Նշենք, որ Բաթումի միջազգային մրցաշարը մեկնարկել է հուլիսի 2-ին և կավարտվի հուլիսի 10-ին: