Երևանում անհայտ անձինք վնասել են «Սքեյթ պարկի» արձանը

Այգի. արխիվային լուսանկար
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռվել է վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Անհայտ անձինք երեկ վնասել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող «Սքեյթ պարկի» արձանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

Նշենք, որ «Սքեյթ պարկը» տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Տարաս Շևչենկոյի հուշարձանի հարևանությամբ։ Բացումը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
Երևանի կենտրոնում խավարասերների դեմ պայքարի համար դեզինսեկցիոն աշխատանքներ կիրականացվեն