Երեք հայ մարզիկներ դուրս են եկել ազատ ոճի ըմբշամարտի Մ15 ԵԱ-ի եզրափակիչ

Ըմբշամարտ. Արխիվային լուսանկար
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է այսօր Հունգարիայի Կապոշվար քաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս եկան ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության եզրափակիչ:
44 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Պապիկյանը եզրափակիչում ուժերը կչափի ռուսաստանցի Սուլթան Ռաժբադինովի հետ: 48 կգ քաշային Բալաբեկ Մարկոսյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մալիկ Սալատաևը: 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Եղիշե Մովսիսյանն էլ եզրափակչում կմրցի վրացի ըմբիշ Կոբոյ Գոգուաձեի հետ:
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է այսօր Հունգարիայի Կապոշվար քաղաքում: