ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարծում է, որ այցը հնարավորություն էր իրավիճակը տեղում ավելի լավ հասկանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։
Նա նշել է, որ այցը հնարավորություն էր ավելի լավ հասկանալու իրավիճակը տեղում՝ ԼՂ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումներով և մարդասիրական հետևանքներով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի վերաբերյալ որոշումը