Ավելի քան 9 հազար կմ և 14 քաղաք. «հիշողության գնացքը» հասել է Մոսկվա

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ավելի քան 9 հազար կմ և 14 քաղաք: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի բարձր դասարանների աշակերտների երկշաբաթյա ճանապարհորդությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների աշակերտներն ու ծրագրի մյուս մասնակիցները երկշաբաթյա ճանապարհորդության ավարտին
Նշենք, որ «հիշողության գնացքով» ճանապարհորդությունը, որը սկսվել է հունիսի 21-ին Բրեստում, ավարտվել է հուլիսի 6–ին Մոսկվայում:
Ռուսաստանի մայրաքաղաքում մշակութային-կրթական նախագծի մասնակիցները հանդիպել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, այցելել Հաղթանակի թանգարան, ծաղիկներ դրել Ալեքսանդրյան այգու անմար կրակի մոտ:

«Հուսով եմ, որ Հայրենական մեծ պատերազմի մարտական փառքի վայրերին ծանոթանալը կնպաստի սեփական ժողովրդի հերոսական պատմության համար հպարտության գիտակցմանը», – դիմելով ծրագրի մասնակիցներին՝ նշել է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Հավելենք, որ Հայաստանից այս միջոցառմանը մեկնել է 20 դպրոցական: Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների աշակերտներն ու ծրագրի մյուս մասնակիցները երկշաբաթյա ճանապարհորդության ավարտին