ԱՄՆ–ում ավտոբուսների բախման հետևանքով շուրջ 80 մարդ է տուժել

ԱՄՆ. արխիվային լուսանկար
18 ուղևորի հիվանդանոց են տեղափոխել, ևս 63-ը տեղում են բուժօգնություն ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Նյու Յորքում 81 մարդ է տուժել երկու ավտոբուսների բախման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ABC հեռուստաալիքի տեղական բաժանմունքը։
Ըստ ԶԼՄ–ի` երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը անտեսել է լուսացույցի կարմիր ազդանշանը և Մանհեթենի խաչմերուկում բախվել քաղաքային ավտոբուսին։
«Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, տուժածներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել, մյուսներին տեղում է օգնություն ցուցաբերվել», – հայտնել են լրագրողները` հավելելով, որ երկհարկանի ավտոբուսի ուղևորներից մի քանիսին ստիպված են եղել դուրս բերել պատուհանից։
Տուժածներից ոչ ոք կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել։ Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկություններով` 18 ուղևորի հիվանդանոց են տեղափոխել, ևս 63-ը տեղում են բուժօգնություն ստացել։
Հրդեհ Միլանի ծերանոցում. 6 մարդ մահացել է, ավելի քան 120-ը` տուժել