Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին
Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 10։36 ահազանգ է ստացել, որ ՃՏՊ–ի հետևանքով մեքենայում արգելափակված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Զիլ» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Գազել» (վարորդ՝ Հ․ Հ․` ծնված 1990 թ․) մակնիշների բեռնատարները․ «Գազել» մակնիշի բեռնատարի վարորդն արգելափակվել է խցիկում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Հ․ Հ․-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Նա հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Վթար Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին․ 4 տարեկան երեխան մահացել է, տուժածներ կան