ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Թվային և պլաստիկ վարորդական իրավունքի վկայականները հավասարեցնելու որոշման նախագիծը պատրաստ է, ակնկալվում է, որ այն կառավարության քննարկմանը կներկայացվի առաջիկա օրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի գրասենյակից։
«Որոշման նախագիծը մշակվել է, անցել միջգերատեսչական համաձայնեցումն ու պատրաստվում է կառավարության դատին հանձնելուն։ Ակնկալվում է, որ այն կառավարություն կուղարկվի առաջիկա օրերին։ Որոշման նախագիծը ենթադրում է, որ վարորդական վարորդական վկայականը կարելի է ներկայացնել ոչ միայն սովորական պլաստիկ քարտերի տեսքով, այլև էլեկտրոնային տարբերակով «Госуслуги Авто» բջջային հավելվածով», – հայտնել են գրասենյակից։
Ավելի վաղ Ռուսաստանի Ճանապարհային ոստիկանության ղեկավար Միխայիլ Չերնիկովը հայտարարել էր, որ ՆԳՆ–ն և տրանսպորտի նախարարությունը ՌԴ կառավարության որոշման նախագիծ են նախապատրաստում, որով էլեկտրոնային վարորդական վկայականները հավասարազոր կլինեն թղթայինին։ Այժմ վարորդական վկայականի թվային տարբերակը ստուգման համար հասանելի է «Госуслуги Авто» բջջային հավելվածում։
Միևնույն ժամանակ էլեկտրոնային վարորդական վկայականները չեն ազատում վարորդներին իրենց մոտ փաստաթղթի բնօրինակն ունենալու պարտավորությունից։