Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը կայցելի Հայաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը և նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարևորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին