Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում բողոքի ալիքից հետո կարգուկանոնը վերականգնված է

Մի քանի գիշեր անընդմեջ ֆրանսիական քաղաքների փողոցներում հանգիստ մթնոլորտ է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսվածբողոքի ցույցերից հետո երկրում իրավիճակը կայունացել է։ Այս մասին Մակրոնն ասել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Պո քաղաք կատարած այցի ժամանակ, հայտնում է BFMTV–ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի գիշեր անընդմեջ ֆրանսիական քաղաքների փողոցներում հանգիստ մթնոլորտ է տիրում։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ուժայինների տեղեկությունների, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել։ ՆԳՆ-ի տվյալներով` ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 12000 ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Ավելի քան չորս հազար մարդ բերման է ենթարկվել, նրանց զգալի մասը անչափահասներ են։
Ֆրանսիայում մտադիր են սահմանափակումներ մտցնել սոցիալական ցանցերում