Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. տուժածներից մեկը 9 տարեկան տղա է

Շտապօգնության ավտոմեքենա
Տուժածները տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած «Mercedes C180» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Nissan»-ի ուղևորները՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Արևիկ Հարությունյանը, 39-ամյա Լուսինե Հարությունյանը, 9-ամյա Տիգրան Բ.-ն, և «Mercedes»-ի ուղևորները՝ Տավուշի մարզի բնակիչներ Սոնա Ծատուրյանն ու Նաիրա Ծատուրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ