Իսրայելի կողմից արձակված ավելի քան մեկ տասնյակ արկեր ընկել են Լիբանանի տարածքի վրա

Արխիվային լուսանկար
Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանի կողմից արկ է արձակվել, որին ի պատասխան էլ սկսվել է տարածքի գնդակոծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իսրայելի կողմից արձակված ավելի քան 15 արկեր ընկել են Լիբանանի հարավ-արևելքում գտնվող երկու գյուղերի մոտակայքում, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը։
«Կաֆր Շուբա և Խալթա գյուղերի ծայրամասերի վրա իսրայելական կողմից հրետանային կրակ է բացվել, ընկել է 155 մմ տրամաչափի ավելի քան 15 արկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ Լիբանանից արկ է արձակվել, որը պայթել է իսրայելական սահմանամերձ Ղաջար գյուղին հարող տարածքում, ինչին ի պատասխան հրետակոծություն է սկսվել այն տարածքի վրա, որտեղից արձակվել է արկը։