ՀՀ–ն և Վրաստանը կհամագործակցեն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցում

Հայաստանի և Վրաստանի դրոշներ
Համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կնքման առաջարկին։ Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում։
Ըստ նախագծի` համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից: Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումը կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ. Փաշինյան
Միջազգային այս պայմանագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու երկրների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:
Համաձայնագրով իրավական հիմք կստեղծվի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու և հարցազրույցների անցկացման կարգերը, անձի հետընդունման մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 1-ից: Մինչ այս Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետության հետ:
ՀՀ–ում օրենքի մակարդակով կհաստատեն հեռավար աշխատանքի պայմանները