ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի հյուսիսում գտնվող քաղաքապետարանի շենքը հրկիզած 9 անձի նկատմամբ հետաքննությունը դադարեցվել է «ընթացակարգային սխալի» պատճառով, նրանցից հինգը, որոնք գտնվում Էին կալանքի տակ, սխալմամբ ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է TF1 հեռուստաալիքը ՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Սխալը տեղի է ունեցել դատական փաստաթղթում դատախազության ստորագրության բացակայության պատճառով, առանց որի հետաքննությունը և ձեռնարկված խափանման միջոցներն անվավեր են։
Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ այրվել է է Մոն– ան– Բարյոլի քաղաքապետարանը։ Հրկիզման ժամանակ շենքի ներսում երեք ոստիկան է եղել։ Արդյունքում բերման է ենթարկվել 11 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Ինը իրավախախտի նկատմամբ հետաքննություն է սկսվել, նրանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս չորսը դատական հսկողության տակ են։