Էրդողանը «երախտագիտության այցեր» կկատարի Թուրքիայի մարզեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Սպասվում է, որ Թուրքիայի նախագահը կմասնակցի մի շարք հասարակական շենքերի բացման արարողությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը սկսում է շրջագայությունը երկրի շրջաններում, առաջին կանգառը կլինեն երկրի հյուսիս-արևելքում գտնվող գավառները, գրում է Sabah թերթը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից հետո սկսում է իր «երախտագիտության այցերը» երկրի մարզեր։ Շաբաթ օրը Էրդողանն առաջին անգամ կայցելի Բայբուրթ և Գյումուշխանե, որտեղ ռեկորդային թվով ձայներ է ստացել մայիսի 14-ի և 28-ի ընտրություններում»,- ասված է հրապարակման մեջ։
Սպասվում է, որ Էրդողանը Բայբուրթում հանդիսավոր կերպով կբացի մի շարք հանրային նշանակության շենքեր:
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14-ին, թեկնածուներից ոչ մեկը չէր կարողացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակ հավաքել: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 28-ին, ձայների 52,18%-ով հաղթեց գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: