Արմեն Գրիգորյանը ուղեղային կենտրոնի փորձագետներին է ներկայացրել ՀՀ-ի անվտանգային միջավայրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետներին
Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽՔ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը:
Քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
Գրիգորյանը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները:
Հայտնել էինք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում անցկացրին երկկողմ բանակցություններ: