Ադրբեջանի հայատյաց քայլերի մասին Եղիշե Կիրակոսյանը պատմել է ԵԽ ներկայացուցիչներին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է նաև 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերին, ինչպես նաև` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականության հետևանքով իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուչի գրասենյակը։
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի, ԵԽ քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգիի հետ հանդիպմանը Եղիշե Կիրակոսյանը և ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ներկայացրել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցերը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած և բռնի անհետացած անձանց իրավունքներին առնչվող հարցերին։
Ադրբեջանի հայատյաց քայլերի մասին Եղիշե Կիրակոսյանը պատմել է ԵԽ ներկայացուցիչներին