Վաշինգտոնը «Հյուսիսային հոսքերի» համար գաղտնի դժգոհություն է հայտնել Կիևին. ԶԼՄ

«Հյուսիսային հոսք»
Պայթյունները տեղի էին ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա միանգամից երկու ռուսական գազատարներում` «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք-2»–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Վաշինգտոնը Վլադիմիր Զելենսկու թիմին գաղտնի դժգոհություն է հայտնել «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակման համար, որը, ըստ ԶԼՄ–ների, տեղի է ունեցել ուկրաինական կողմի մասնակցությամբ։ Այս մասին գրում է «Newsweek»–ը` հղում անելով ԱՄՆ ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի։ Նյութից մեջբերումներ է անում ՌԻԱ Նովոստին։
«Վաշինգտոնը Զելենսկու կառավարությանը գաղտնի դժգոհություն հայտնեց նախորդ տարվա սեպտեմբերին «Հյուսիսային հոսքի» վրա հարձակվելու առնչությամբ, սակայն այդ սաբոտաժին հետևեցին այլ հարվածներ, այդ թվում` վերջերս տեղի ունեցած անօդաչուների գրոհը Կրեմլի վրա», – ասվում է պարբերականի նյութում։
Նշվում է, որ այդ գրոհները հետախուզության ոլորտում ԿՀՎ հիմնական պարտականություններից մեկի վերաբերյալ հարցեր են առաջացրել, այն է` բավարար տեղեկություն ունենալ այն մասին, թե ինչ են նախատեսում ուկրաինացիները և միաժամանակ ազդել նրանց վրա ու «հավատարիմ մնալ Մոսկվայի հետ գաղտնի համաձայնագրին»։
ԱՄՆ-ի կազմակերպած «Հյուսիսային հոսքերի» պայթյունը «Պոլիշինելի գաղտնիքն» էր
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա ռուսական գազ արտահանող երկու գազատարներում` «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք-2»–ում պայթյուններ էին գրանցվել։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չէին բացառել նպատակաուղղված դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր «Nord Stream AG»–ն հայտնել էր, որ գազատարներում տեղի ունեցած արտակարգ դեպքերն աննախադեպ էին և վերանորոգման ժամկետներն անհնար էր գնահատել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։
ՌԴ-ն հետամուտ է կլինի «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի միջազգային հետաքննությանը. Պոլյանսկի