Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հեռանում է Կիևի առաջարկով

Ախիվային լուսանկար
Վրաստանում Կիևի որոշումը չեն հասկանում և այն հիմնազուրկ են անվանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին մոտ ժամանակներս կվերադառնա Թբիլիսի՝ երկիրը լքելու Կիևի առաջարկությունից հետո: Լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Գեորգի Զաքարաշվիլի
ԱԳ նախարարը նաև նշել է, որ պաշտոնական Կիևի որոշումը համարում է «անհասկանալի և անհիմն»: Միևնույն ժամանակ Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել վրացի դիվանագետներին, որոնք պատերազմի օրերին չեն լքել Կիևը և «ծառայել են Վրաստանի շահերին»:
«Մեզ համար անհասկանալի և հիմնազուրկ էր Ուկրաինայի իշխանությունների որոշումը, բարեկամները նման վերաբերմունքի արժանի չեն», - ասել է Դարչիաշվիլին:
Նրա խոսքով՝ նախկինում նույնպես անարդար հայտարարություններ են հնչել վրացական կողմի հասցեին որոշ ուկրաինացի քաղաքական գործիչների կողմից։
Նա նաև հավելել է, որ այդ հայտարարություններից հետո բոլոր հարցերը լուծվել են երկկողմ ձևաչափով:
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին չի արձագանքի կատարվածին, իսկ դեսպանն առաջիկայում կվերադառնա հայրենիք:
Վրաստանը հիմա էլ պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլի
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր կանչել Վրաստանի դեսպանին և նրան փոխանցել երկիրը 48 ժամվա ընթացքում լքելու որոշումը: Պատճառը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի` հյուծված վիճակում դատարանում հայտնվելն է։
Զելենսկին հանդես է եկել ի պաշտպանություն Վրաստանի նախկին առաջնորդի և Ուկրաինայի գործընկերներին կոչ է արել նույն կերպ վարվել։