Ծանրամարտիկ Սերյոժա Բարսեղյանը հաղթեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում

Սերյոժա Բարսեղյան. Արխիվային լուսանկար
17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող Սերյոժա Բարսեղյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճեց երկամարտի ոսկե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 278 կգ (131+147) արդյունք։ Նա առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում:
Մ-17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։ Ավելի վաղ Ժորա Գրիգորյանը (61 կգ) նվաճել էր ոսկե, Կառլեն Դավթյանը (49 կգ)՝ բրոնզե մեդալ: