ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում դիվերսիայի մեծ վտանգ կա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակը բավական լարված է: Իսկապես մեծ է Կիևի ռեժիմի կողմից դիվերսիաների սպառնալիքը, որն իր հետևանքներով կարող է աղետալի լինել»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱԷԿ–ում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։