ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ամերիկացի վիրտուոզ կիթառահար Ջիմի Հենդրիքսի «Epiphone Wilshire» կիթառը վաճառքի է հանվել 1,25 մլն դոլարով: Տեղեկությունը հայտնում է TMZ կայքը։
«1961 թվականի կիթառը, որը պատկանել է լեգենդար երաժշտին, վաճառքի է հանվել «Moments in Time»-ում, գործիքի կարմիր փայտյա կորպուսի վրա գնապիտակ է փակցված` 1,25 մլն դոլար գնապիտակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցը նշում է, որ երբ Հենդրիքսը 1962 թվականին զորացրվել է բանակից, նա «Danelectro»–ի կիթառը փոխանակել է «Epiphone Wilshire» կիթառով՝ վճարելով ընդամենը 65 դոլար:
Հենդրիքսը մահացել է 27 տարեկան հասակում 1970 թվականի սեպտեմբերին: Նա «Jimi Hendrix Experience» խմբի հիմնադիրն էր։