Հայկական բանակը նոր գեներալներ ունի

Արխիվային լուսանկար
Նախագահի հրամանագրով մեկ զինվորականի շնորհվել է գեներալ–լեյտենանտի, 4-ին` գեներալ–մայորի զինվորական կոչում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով զինվորական բարձր կոչումներ են շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել 4 զինվորականների` հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին, ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին, ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին և 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին։