Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ալիևը խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացների մասին:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։