Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Գյումրու Լալայան փողոցում այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկաններն ու քննիչները 12։30-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղին։
Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Սահակ Ս․-ն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել։
Լոռու մարզում ալերգիայի հետևանքով 36-ամյա տղամարդ է մահացել