Ուկրաինան կարող է ՆԱՏՕ–ի անդամ դառնալ արագացված կարգով. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Բրիտանիայի նախարարը կոնկրետ ժամկետներ նշել չի կարողացել` ասելով միայն, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Ուկրաինայում երբ կավարտվեն մարտական գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին կարծում է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ–ի անդամ դառնալ արագացված ընթացակարգով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է la Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ` նա կարող է անել դա առանց սովորական քաշքշուկի, ինչպես դա եղավ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ», – ասել է Քլևերլին։
Ժամկետներ նշել նախարարը դժվարացել է, քանի որ «անհայտ են Ուկրաինայում մարտական գործողությունների ավարտի ժամկետները»։ Միևնույն ժամանակ, ըստ Քլևերլիի, Ուկրաինայի ԶՈւ–ն այժմ ՆԱՏՕ–ի սպառազինության մատակարարումների, չափորոշիչների և ՆԱՏՕ–ական պատրաստվածության հետ կապված փորձ ունի։
Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը հանգեցնում է հակամարտության սրման. ՌԴ ԱԳՆ
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ, եթե Ուկրաինան հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ՆԱՏՕ–ին անդամակցելու հրավեր չստանա, դա կապամոտիվացնի ուկրաինական զորքին։
Զելենսկու խոսքով` ինքը բազմիցս խոսել է եվրոպական երկրների առաջնորդների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և խնդրել «չնեղացնել» Ուկրաինային։
Հունիսի 19-ին Ստոլտենբերգը հայտարարեց, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին և դրան նախապատրաստվելու ընթացքում դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի անդամակցության հարցը, այլ խորհրդակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչ լուծումների դեպքում է հնարավոր արագացնել Կիևի անդամակցությունը դաշինքին։
ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի ընդգրկման հարցը կորոշվի կոնֆլիկտի ավարտից հետո. Իտալիայի ԱԳՆ