ՇՀԿ–ն բացառում է, որ միջազգային խնդիրները լուծվեն առճակատմամբ. փաստաթուղթ

ՇՀԿ անդամ երկրների դրոշներ
Ընդունված հռչակագրում ասվում է, որ ՇՀԿ–ն ջանքեր կգործադրի միավորման տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման, կայուն զարգացման ապահովման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները միջազգային խնդիրների լուծման հարցում բացառում են դաշինքային, գաղափարականացված և առճակատում առաջացնող մոտեցումները։ Այս մասին ասվում է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հրապարակված հռչակագրում։
Փաստաթղթում նշվում է, որ հաշվի առնելով անդամ պետությունների կարծիքները` նրանք հաստատում են փոխադարձ հարգանքի, արդարության, հավասարության և փոխշահավետ համագործակցության ոգով նոր տիպի միջազգային հարաբերությունների կառուցման, ինչպես նաև մարդկության միասնական ճակատագրի հանրության ստեղծման գաղափարի ընդհանուր տեսլականի ձևավորման փոխգործակցության առաջմղման նախաձեռնությունների արդիականությունը»։
Հռչակագրում ասվում է նաև, որ ՇՀԿ երկրները ջանքեր են գործադրելու միավորման տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման, կայուն զարգացման ապահովման համար։
«Անդամ պետությունները կարևորում են ահաբեկչական, անջատողական և ծայրահեղական խմբավորումների գործունեությանը հակազդելու միջազգային հանրության համատեղ ջանքերի ընդլայնումը` հատուկ ուշադրություն դարձնելով կրոնական անհանդուրժողականության, ագրեսիվ նացիոնալիզմի, էթնիկ և ռասայական խտրականության, այլատյացության, ֆաշիզմի և շովինիզմի գաղափարների տարածումը թույլ չտալուն», – ասվում է հռչակագրի տեքստում։
Նշվում է, որ ՇՀԿ–ի անդամները կշարունակեն կառուցողական և վստահելի երկխոսությունը, կխորացնեն արդյունավետ բազմակողմանի համագործակցությունը։
Հռչակագրում ընդգծվում է, որ ՇՀԿ երկրները հավատարիմ են ավելի ժողովրդավար, արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։
Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ ԱՊՀ շուկաներ. Լուկաշենկո
ՇՀԿ պետությունները հանդես են գալիս միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդման և միջուկային զինաթափման գործընթացի շարունակման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում հավասար և փոխշահավետ համագործակցության խթանման օգտին։
Հռչակագրի հեղինակները նշել են նաև, որ ՇՀԿ երկրները անթույլատրելի են համարում ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու պատրվակով պետությունների ներքին գործերին միջամտելը։
ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 23-րդ գագաթնաժողովը կայացել է հուլիսի 4-ին առցանց ձևաչափով։
ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համատեղ միջոցառումների ծրագիր կկազմվի. Լեբեդև