Քամու հետևանքով Երևանում ծառեր են կոտրվել, թիթեղներ վնասվել

Քամու հետևանքները
Քամու ուժգնությունը Երևանում հասել է 18 մ/վ-ի, առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը քամու պատճառած վնասների մասին ահազանգեր է ստացել ժամը 19:30-ից։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, Աշտարակում՝ 19 մ/վ և Եղվարդում՝ 20 մ/վ։
Երևանցիներն օդի փոխարեն փոշի՞ են շնչում. ի՞նչ վիճակ է ՀՀ–ում օդի աղտոտվածության առումով