Նեթանյահուն հայտարարել է, որ Ջենինում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը

Բենիամին Նեթանյահու
Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարները կառավարության ղեկավարին տեղեկացրել են Արևմտյան ափին տիրող իրավիճակի և գործողությունների արդյունքների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր այցելել է Ջենինի մոտակայքում գտնվող Սալեմ անցակետ և հայտարարել քաղաքում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին` նախազգուշացնելով, որ դա մեկանգամյա գործողություն չէ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմա մենք ավարտում ենք առաքելությունը, և կարող եմ ասել, որ մեր լայնածավալ գործողությունը Ջենինում մեկանգամյա չէ։ Մենք կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունն արմատախիլ անելու անհրաժեշտություն կա, մենք թույլ չենք տա, որ Ջենինը կրկին ապաստան դառնա ահաբեկիչների համար»,- հայտարարել է Նեթանյահուն։
Սալեմի անցակետում է եղել նաև եղել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարները վարչապետին ու նախարարին տեղեկացրել են Ջենինում տիրող իրավիճակի և գործողության հաջողությունների մասին:
Նեթանյահուն նաև մեկնաբանել է այսօրվա ահաբեկչությունը Թել Ավիվում:
«Յուրաքանչյուրը, ով կարծում է, թե նման հարձակումը մեզ հետ կպահի ահաբեկչության դեմ պայքարից, սխալվում է։ Նրանք պարզապես չգիտեն Իսրայել պետության ոգին, չեն ճանաչում մեր կառավարությանը, մեր քաղաքացիներին և մեր մարտիկներին»,- հայտարարել Է վարչապետը։
Հուլիսի լույս 3-ի գիշերը Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Ջենինում և փախստականների նույնանուն ճամբարում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին: Իսրայելական բանակը 10-ից ավելի ավիահարվածներ է հասցրել պաղեստինցիների ենթակառուցվածքներին:
ՄԱԿ-ում հայտարարել են, որ անհանգստացած են Իսրայելի ռազմական գործողությունից, որի հետևանքով առնվազն երեք երեխա է մահացել։
Իսրայելը Գազայում ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» բոլոր ղեկավարներին. Նեթանյահու