Մոտ ժամանակներս Ֆրանսիայում ուժի մեջ կմտնի արտակարգ դրության մասին օրենքը. Մակրոն

Մակրոնի խոսքով` օրենքն ուղղված է արագացված վերականգնման ընթացակարգի հաստատմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ ժամանակներս երկրում ուժի մեջ կմտնի արտակարգ դրության մասին օրենքը` անկարգությունների ընթացքում հասցված վնասի արագ վերականգնման համար: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Մենք կներկայացնենք արտակարգ դրության մասին օրենքը, որպեսզի կրճատենք բոլոր ժամկետները, արագացված վերականգնման ընթացակարգ սահմանենք»,-Ֆրանսիայի առաջնորդի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը` հղում անելով անկարգություններից տուժած քաղաքների քաղաքապետների հետ Մակրոնի հանդիպման մասնակիցներից մեկին։
Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից դեռահասի սպանության պատճառով
Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել էին 17-ամյա դեռահասի, որը, ըստ ուժայինների տեղեկությունների, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ՆԳՆ-ի տվյալներով` ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3,8 հազար ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` թալանվել է մոտ 250 բանկային մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։
Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի է դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ:
Ֆրանսիայում 17-ամյա տղայի սպանությունից հետո ևս 70 մարդ է ձերբակալվել