Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Խաղաղապահ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել։
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում