Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ փորձի համար ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը
Իգոր Կրասնովը նաև շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին` Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի Աննա Վարդապետյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին` կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով ներկայացնելու համար:
Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստը
ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին անդրադարձ է կատարել Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին՝ ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:
Իգոր Կրասնովը նաև շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին` Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: