Հրաձգություն Ֆիլադելֆիայում. կա 4 զոհ

Տուժածներն անչափահասներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Փնեսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է Associated Press–ը։
Ֆիլադելֆիայի ոստիկանության կոմիսար Դանիել Աուտլոն հայտնել է, որ բոլոր վիրավորները տղամարդիկ են։
Ոստիկանության տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել Քինգսեսինգ թաղամասում։
Քիշնևի օդանավակայանում հրաձգություն կազմակերպած օտարերկրացին ձերբակալվել է
Տուժածները 2–ամյա և 13–ամյա տղաներ են, որոնք հիվանդանոցում են գտնվում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Հրաձգության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։
Ոստիկանության կոմիսարի խոսքով` կրակոցներ արձակած անձի մոտ զրահաբաճկոն է եղել, ինչպես նաև փամփուճշտներով լի մի քանի պահեստատուփ, AR տիպի հրացան, ատրճանակ և ոստիկանական սկաներ։