Հնդկաստանի ԱԳ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ

Հնդկաստանի ԱԳ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ
Հյուրեր շրջել են նաև թանգարանում ու գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այսօր այցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը։
Հյուրերին ներկայացվել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
Հնդկաստանի ԱԳ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ
«Անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»,- ասված է հաղորդագրությունում:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում ու ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում են կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Հնդկաստանի ԱԳ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ