ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալներ է հանձնել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Փոլ Ադալյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Մեդալները հանձնվել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: