Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ավարտում է մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը։ Այս առիթով դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար։ Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը։ Ընդգծվել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները: