Ֆրանսիայում 17-ամյա տղայի սպանությունից հետո ևս 70 մարդ է ձերբակալվել

Անկարգություններ Ֆրանսիայում
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն Փարիզում 24 անձ է ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նախորդ գիշեր ավելի քան 70 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը։
«Ներքին գործերի նախարարությունն ամփոփել է ոստիկանության տվյալները, համաձայն որոնց այս գիշեր Ֆրանսիայիում 72 անձ ձերբակալվել է»,– ասված է հեռուստատեսության հաղորդագրությունում։
Փարիզում ձերբակալվել է 24 անձ։
ՆԳՆ տվյալներով, անկարգությունների սկզբից ի վեր ամբողջ երկրում երիտասարդները մոտ 3.8 հազար մեքենա են այրել, ոստիկանության և իրավապահ մարմինների շենքերն ու հարյուրավոր քաղաքապետարաններ էլ հարձակման են ենթարկվել։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով էլ թալանվել է մոտ 250 բանկային մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Ֆրանսիայում անկարգությունների պատճառով մի շարք ժամանցային միջոցառումներ կչեղարկվեն