Բավրայի մոտ երկրաշարժ է եղել. ցնցումները զգացել են նաև Շիրակի մարզում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Այսօր տեղական ժամանակով ժամը 12:04-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկրարար ծառայությունը։
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ»,–նշում են ՆԳՆ–ից։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, Բաքվի բնակիչների մի մասը գիշերել է փողոցում