ԱԹՍ–ներով քաղաքացիական ենթակառուցվածքները գրոհելու Կիևի փորձը ահաբեկչության ակտ է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Այսօր արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 4 ԱԹՍ էխոցվել Նոր Մոսկվայի Կրիվոշեևո, Վալուևո գյուղերի շրջանում, ևս մեկը` մերձմոսկովյան Կուբինկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների տեղակայման շրջանները, այդ թվում` օդանավակայանը, անօդաչուներով գրոհելու Կիևի փորձը հերթական ահաբեկչություն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսօր արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը տեղեկացրել էր ՌԻԱ Նովոստիին, որ Նոր Մոսկվայի Կրիվոշեևո և Վալուևո գյուղերի շրջանում 4 ԱԹՍ է խոցվել, ևս մեկը` մերձմոսկովյան Կուբինկայում։
Ավելի ուշ «Ռոսավիացիան» և «Վնուկովո» օդանավակայանը հայտնեցին օդանավերի ընդունման և բացթողման հետ կապված սահմանափակումներ կիրառելու մասին։ Մի քանի չվերթ ուղղորդվել է մյուս օդանավակայաններ։ «Ռոսավիացիան» հայտնել է, որ Մոսկվայի և մարզի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։ Օդանավակայանի տարածքում թռիչքների սահմանափակումները չեղարկվեցին ժամը 8.00–ին։
«Հաշվի առնելով, որ այդ ահաբեկչական գործողությունները Զելենսկին իրականացնում է Արևմուտքի մատակարարած կամ արևմտյան միջոցներով ձեռք բերած զենքով, ապա դա միջազգային ահաբեկչություն է», – «Տելեգրամի» իր ալիքում գրել է Զախարովան։
Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ–ն, Բրիտանիան, Ֆրանսիան ահաբեկչական ռեժիմի են ֆինանսավորում։