ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Առաջին ալիքը մրցույթ է հայտարարում «Մանկական Եվրատեսիլի» մասնակից ընտրելու համար։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (պետք է ծնված լինեն 2008 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2014 թ. նոյեմբերի 26-ը):
«Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ, կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լսումների առաջին փուլին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը:
Լրացնելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» անցկացվում էր Երևանում։
Եզրափակիչ մրցույթում հաղթեց Ֆրանսիան ներկայացանող Լիսանդրոն։
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն իր «DANCE» երգով հավաքեց 180 միավոր և գրավեց 2-րդ տեղը։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան «I Believe» երգով։