«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ. ՀՖՖ

Նրա գլխավորած ակումբն այս տարի դարձել է Հայաստանի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ճանաչվել է Հայաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Գունկոն քվեարկության արդյունքում հավաքել է 86 միավոր։
Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Երրորդ տեղում «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանն է`24 միավոր։
Հիշեցնենք, որ հունիսի 2—ին Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» Եվգենի Ցիմբալյուկի գոլի շնորհիվ մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Փյունիկին» ու նվաճեց ՀՊԼ–ի չեմպիոնի կոչումը։
Նշենք նաև, որ Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին փուլում հուլիսի 11-ին Երևանում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ։