Ուգոչուկվու Իվուն ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Ուգոչուկվու Իվու. Արխիվային լուսանկար
Երկրորդ հորիզոնականում «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն դարձել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։
Քվեարկության արդյունքում ֆուտբոլիստը հավաքել է 63 միավոր։
48 միավորով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին հորիզոնականում ավելի շատ նշվելու շնորհիվ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն էլ ճանաչվել է Հայաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ։