Ճապոնիայում շուրջ կես միլիոն մարդ տարհանման կարգադրություն է ստացել

Տոկիո. արխիվային լուսանկար
Հնարավոր ջրհեղեղների և սողանքների վտանգի մակարդակը հինգբալանոց սանդղակով բարձրացվել է 4-րդ աստիճանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայի հարավ–արևմուտքում մոտ կես միլիոն մարդ այսօր տարհանման կարգադրություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Նշվում է, որ Կուրումե քաղաքում շուրջ 115 հազար մարդ է տարհանման կարգադրություն ստացել, իսկ հնարավոր ջրհեղեղների և սողանքների վտանգի մակարդակը հինգբալանոց սանդղակով բարձրացվել է 4-րդ աստիճանի։
Բարդ իրավիճակ է նաև հարավարևմտյան Կումամոտո պրեֆեկտուրայում, որտեղ ներկա պահին ավելի քան 360 հազար մարդու է տարհանման կոչ արվել։
Ճապոնիայի հարավ–արևմուտքում ամեն ամառ հորդառատ անձրևներ են տեղում, որոնք հանգեցնում են գետերի վարարման, մեծ տարածքների հեղեղման, սողանքների և մարդկային զոհերի։
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել