ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.55մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 19 սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևությաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
«Սևանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 5.281մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 2-ը ներառյալ՝ 69.719մլն. մ³»,– ասված է հաղորսագրությունում։
Արփա-Սևան ջրատարով հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.830մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 2-ը ներառյալ՝ 78.071մլն. մ³: