ՌԴ զինուժը հարձակման փորձ է կանխել Սոլեդարի մոտ. տեսանյութ

Ուկրաինացի զինծառայողներ
Հակառակորդի առաջխաղացումն արձանագրել է ԱԹՍ–ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Զորքերի հարավային խմբավորման զինծառայողները ԴԺՀ–ում` Սոլեդարի մոտ, հարձակման փորձ են կանխել` ոչնչացնելով հակառակորդի շուրջ 70 մարդուց բաղկացած երկու խումբ։ 200-րդ բրիգադի հրետանային ստորաբաժանման հրամանատարը հարվածի տեսագրությունը փոխանցել է ՌԻԱ Նովոստիի թղթակցին։
Տեսանյութը նկարահանվել է գիշերը ԱԹՍ–ի օգնությամբ։
Հրամանատարի խոսքով` հակառակորդի առաջխաղացումն արձանագրել է հաշվարկային ԱԹՍ–ն։
«Հակառակորդը առաջ է շարժվում, որպեսզի առավոտյան գրոհի անցնի, ուղղությամբ կրակ է բացվել։ Մոտավորապես 50–հոգանոց խումբն 80%–ով ոչնչացվել է», – պարզաբանել է հրետանավորը։
Նրա խոսքով` նույն գիշերվա ընթացքում մի քանի ժամ անց բացահայտվել է մինչև 20–հոգանոց հակառակորդի երկրորդ խումբը, որն առաջ է շարժվել Սոլեդարի մոտ առաջին էշելոնով գրոհելու համար։ Տեսանյութի համաձայն` հակառակորդի այդ խումբը ևս ոչնչացվել է։
ՌԴ ՊՆ–ն կիրակի հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ «Հարավ» խմբավորումը Դոնեցկի ուղղությամբ մեկ օրում ուկրաինական զինուժի 11 գրոհ է հետ մղել` ոչնչացնելով մինչև 360 զինծառայող, 22 միավոր տեխնիկա և զինամթերքի երկու պահեստ։
Ռազմական հատուկ գործողության ականային արգելապատնեշները