Իլոն Մասկը գլխավորում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկը

2023 թվականի առաջին կիսամյակում Մասկի կարողությունն աճել է 96,6 միլիարդ դոլարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի վարկածով գլխավորել է մոլորակի500 ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկը` 234 մլրդ դոլար կարողությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրապարակված վիճակագրության համաձայն` 2023 թվականի առաջին կիսամյակում Մասկի կարողությունն աճել է 96,6 միլիարդ դոլարով։
Վարկանիշային ցանկի երկրորդ տեղում է շքեղության առարկաներ արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվել է 200 մլրդ դոլար: Առաջին կիսամյակում աճը կազմել է 38,2 մլրդ դոլար։
Մասկը վերադարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնական
Ընդհանուր առմամբ, աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ առաջին կիսամյակում իրենց կարողությունն ավելացրել են 852 միլիարդ դոլարով:
Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի անդամներից յուրաքանչյուրը վերջին վեց ամսվա ընթացքում օրական միջինը 14 միլիոն դոլար է վաստակել։