ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարը գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։
Հանդիպումից հետո, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։